ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կհրատարկվի Կորտասարի «Այստեղ և հիմա» պատմվածաշարը

Կհրատարկվի Կորտասարի «Այստեղ և հիմա» պատմվածաշարը
14.04.2014 | 18:28

Նախօրեին տեղեկացրել էինք, որ վերսկսվում է «Պրոգրամա Սուր» թարգմանությունների աջակցման ծրագիրը: Այս տարի նախատեսված է դրամաշնորհ՝ 150 նոր ստեղծագործությունների համար, որոնք պետք է հրատարակվեն մինչև 2015թ-ի նոյեմբերի 30-ը։

Թարգմանչուհի Կարինե Չոբանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագիրը նախաձեռնել է Արգենտինայի մշակույթի նախարարությունը, հովանավորվում են միայն արգենտինացի հեղինակների թարգմանությունները:
Հայաստանը մի քանի տարի է ինչ միացել է ծրագրին: Թարգմանչուհին նշեց, որ անցյալ տարի ,Պրոգրամա Սուրե ծրագրի շրջանակում իր թարգմանությամբ երկու մանկական գիրք է հրատարակվել` «Ամենալավ տունն» ու «Աշխարհից դուրս գալու դուռը»: Այս տարի «Անտարես» հրատարակչությունն է հայտ ներկայացրել Կորտասարի «Այստեղ և հիմա» պատմվածաշարը հրատարակելու համար: Իսկ առհասարակ, զրուցակիցս նշեց, որ իսպանալեզու գրականություն դաշտը բաց է մեզ մոտ: Թարգմանություններն հիմնականում արվել են ռուսերենից: Հայ ընթերողը քիչ թվով հեղինակների է ծանոթ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. - Զրույցի մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ